HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռիք Հոուսն այցելել է «Դինո գոլդ մայնինգ քամփնի»

Հունվարի 24-ից աշխատանքային այցով Կապանի «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերությունում էր «Dandee Precious Metals» կանադական ընկերության Բուլղարիայի և Հայաստանի պատասխանատու կառավարիչ Ռիք Հոուսը: «Դինո գոլդը» պատկանում է հենց այս կանադական ընկերությանը: Նորանշանակ կառավարչի աշխատանքային այցի մասին որևէ մանրամասներ չեն հաղորդվում, սակայն ընկերությունից տեղեկացնում են, որ Ռիք Հոուսի աշխատանքային այցն ամենևին է առնչություն չունի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի բաց եղանակով հնարավոր շահագործման վերաբերյալ առաջացած հասարակության դժգոհության հետ: Ըստ «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերության կառավարության և հանրության հետ կապերի պատասխանատու Նորայր Աղայանի` հետագայում ևս Ռիք Հոուսը աշխատանքային այցով կլինի իրենց ընկերությունում: Նախնական տվյալներով` Ռիք Հոուսի աշխատանքային այցը կտևի 4 օր: Հնարավոր է, որ նա, կոմբինատի աշխատանքներին ու ծրագրերին ծանոթանալուց բացի, հանդիպի նաև Կապանի քաղաքապետի և լրագրողների հետ: Մերի Սողոմոնյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter