Պարադոքսներ բնապահպանության նախարարությունում
Կանկունում (Մեքսիկա)` կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի միջազգային գագաթաժողովի ընթացքում, Հայաստանը մաքուր զարգացման մեխանիզմների ոլորտում ձեռքբերումների համար մրցանակ ստացավ: Այս հաջողությունը համարվեց նաեւ ՀՀ բնապահպանության նախարարության 2010թ. գլխավոր ձեռքբերումը:
Մաքուր զարգացման մեխանիզմները` բարդ կազմակերպչական, էկոլոգիական, տնտեսական խնդիրներ են, որոնց լուծումը հիմնված է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի եւ նրան կցված Կիոտոյի արձանագրության վրա: Այս փաստաթղթերի հիմնական նպատակն է, օգտագործելով տնտեսական մեխանիզմները, նվազեցնել մթնոլորտ արտանետվող ջերմոցային գազերի քանակը:
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն պարզել է, որ միջազգային ճանաչման արժանացած հայկական թիմը, որն ավելի քան 10 տարի զբաղվում է կլիմայի փոփոխության հարցերով, գլխատվել է:
Հայաստանում ՄԱԿ-ի կոնվենցիայի համակարգող, ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արամ Գաբրիելյանը պարզվեց, որ հարկավոր չէ նախարարությանը: Կառավարության որոշմամբ վարչությունը կազմալուծվեց, եւ Արամ Գաբրիելյանը մնաց առանց աշխատանքի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել