35 զոհ, 110 վիրավոր` «Դոմոդեդովո» օդանավակայանում
Երեկ Ռուսաստանի Դաշնության ամենամեծ` « Դոմոդեդովո» օդանավակայանում հնչած պայթյունի հետևանքով 35 զոհ և 110 վիրավոր կա: Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է վիրավորների ցուցակը, որտեղ հայազգի 4 անձանց ազգանուններ կան ՝ Գուրգեն Վարդանի Խաչատուրով (65տ.), Յուրի Ալբերտի Վարդանով (57տ.), Կարեն Միխայիլի Գալուստյան (41տ.) և Անատոլի Աշոտի Պողոսբեկով (59տ.):
35 զոհերի ցուցակում դեռևս հայեր չկան, սակայն դեռևս 9 անձանց ինքնությունը պարզված չէ: Իսկ հիվանդանոցներում 9 օտարերկրյա քաղաքացիներ կան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել