HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորի բնակարանում թմրամիջոց են պատրաստել

Հունվարի 24-ին` ժամը 17.50-ին, ոստիկանության Գուգարքի բաժնում  ահազանգ է ստացվել, որ «Կոքս» մականունով անձնավորությունը Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի մի բնակարանում թմրամիջոց է պատրաստում: Դեպքի վայր մեկնած ոստիկանները տանը հայտնաբերել են 42-ամյա Կորյուն Ս.-ին, 31-ամյա Արշակ Գ.-ին և 30-ամյա Արամ Հ.-ին: Զննությամբ հայտնաբերվել է ներարկիչ` պղտոր հեղուկով, «Դիմեդրոլ»-ի 10 դեղահաբ, «Կոֆետին» դեղահաբի 2 տուփ, յոդի 2 տարա և թմրամիջոց պատրաստելու այլ պարագաներ: Կորյուն Ս.-ն հայտնել է, որ հայտնաբերված նյութերից ինքը թմրամիջոց է պատրաստել՝ ներարկելու միջոցով օգտագործելու նպատակով: Նշանակվել է դատաքիմիական և տոքսիկոքիմիական փորձաքննություն: Ոստիկանության լրատվական ծառայությունը հայտնում է, որ կատարվում է հետաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter