Ռիք Հոուսը հանդիպել է բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Երեկ Երեւանում «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերության սեփականատեր Dundee Precious Metals կանադական ընկերության Բուլղարիայի եւ Հայաստանի պատասխանատու կառավարիչ Ռիք Հոուսը հանդիպել է «Էկոլուր» եւ «Էկոոգիական անվնտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» բնապահպանական հասարակական կազամկերպությունների ներկայացուցիչների հետ:
Հանդիպման նախաձեռնությունը Dundee Precious Metals-ի ներկայացուցիչներինն էր: Երկխոսության հիմնական թեման Շահումյանի բազմամետաղային հանքի բաց եղանակով մշակումն էր, որի շուրջ վերջերս հասրակական մեծ հնչեղություն է ծավավել:
Ըստ «Էկոոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ իրավախորհրդատու Արթուր Ղազարյանի` հանդպման ժամանակ 2 ՀԿ-ների պատասխանատուները նշեցին, որ իրենք կտրականապես դեմ են Կապանում ցանկացած տեսակի բաց հանքի շահագործմանը` անկախ կիրառվելիք ժամանակակաից տեխնոլոգիաների, քանի որ Կապանի տարածաշրջանում առանց այն էլ էկոլոգիական բազմաթիվ խնդիրներ կան, իսկ բաց հանքի նախագիծը կյանքի կոչելիս կործանված Կապան կունենան:
Հանդիպման ընթացքում կանադական կողմը նշեց, որ իրենք համաձայն չեն այդ պնդումներին: «Բացի բաց հանքի նախագծի շուրջ ծավալված զրույցից, զուգահեռ խոսեցինք նաեւ «Դինո գոլդ»-ում տիրող իրավիճակից` կապված աշխատողների պայմանգրերի, անվտանգության պահպանման խախտումների, արտասահմանցի եւ հայ աշխատակիցների հարաբերույթունների հետ, քանի որ արտասահմանցի աշխատողներն իրենց ավեի բարձր են դասում: Բացի այդ էլ, հայ մասնագետը տեղում լինելով հանդերձ, ավելի բարձր վարձատրությամբ արտերկրից են մասնագետ հրավիրում: Մեր զրուցակիցները հասկացան, որ անհնարին է աշխատել այնպիսի պայմաններում, ինչպիսի քաղաքականություն պրն Ֆալետան է իրականացնում:
Dundee Precious Metals-ի ներկայացուցիչներն ասեցին, որ իրենք պատրաստ են ընդհանուր բարելավումներ իրականացնել ընկերությունում», -պատմեց Արթուր Ղազարյանը:
Կապան կատարած աշխատանքնային այցի ժամանակ նախատեսվում է հանդիպում Dundee Precious Metals կանադական ընկերության Բուլղարիայի եւ Հայաստանի պատասխանատու կառավարիչ Ռիք Հոուսի եւ Կապանի քաղաքապետի ու բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետի հետ:
Մերի Սողոմոնյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել