Բարեգործական ծրագրերը մայրաքաղաքում կշարունակվեն
Գերմանական Կարմիր խաչի Բադեն – Վյուրտեմբերգ երկրամասային կազմակերպության կողմից մայրաքաղաքում իրականացվող բարեգործական ծրագրերը կշարունակվեն:
Այս մասին նշվեց Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և գերմանական Կարմիր խաչի Բադեն - Վյուրտեմբերգ երկրամասային կազմակերպության ներկայացուցիչ Կառլ - Հայնց Շայդեի հանդիպման ընթացքում:
Երևանի քաղաքապետը շնորհակալություն հայտնեց գերմանական Կարմիր խաչի ներկայացուցիչներին մայրաքաղաքում իրականացվող բարեգործական ծրագրերի և մարդասիրական կարևոր առաքելության համար:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` հյուրերը Երևանի քաղաքապետին հանձնեցին գերմանական Կարմիր խաչ կազմակերպության նախագահի և նախագահության կողմից ուղարկված ողջույնի խոսքը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել