HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բլյուզ համերգ` ԱՄՆ դեսպանատանը

Հունվարի 25-ին ԱՄՆ դեսպանատանը կայացավ բլյուզ համերգ` Մարտին Լյութեր Քինգի օրվա կապակցությամբ: Դեսպանատան հյուրերն էին ԱՄՆ կառավարության Միջազգային առաջնորդ այցելուների ծրագրի մասնակիցները: Հյուրերի համար հանդես եկավ Սուրեն Առուստամյանի բլյուզ նվագախումբը: Հյուրերին ողջունելով` ԱՄՆ դեսպան Մարի Լ. Յովանովիչը համառոտակի անդրադարձ կատարեց դ-ր Քինգի ժառանգությանը և ներկայացրեց երաժիշտներին: Մարտին Լյութեր Քինգը Միացյալ Նահանգների քաղաքացիական իրավունքների շարժման գաղափարական առաջնորդն էր: 1964թ. նա արժանացավ Խաղաղության նոբելյան մրցանակի: Դ-ր Քինգը` որպես առաջնորդ և գործիչ, ցույց էր տալիս այն նշանակալի դերակատարումը, որ ժողովրդավարական հասարակարգում վերապահված է շարքային քաղաքացիներին` որպես սոցիալական քննադատների և փոփոխությունների շարժիչ ուժի: Հունվար ամսվա երրորդ երկուշաբթին նշվում է որպես ամենամյա տոն, որը նշանավորում է ամերիկյան հասարակության համար դ-ր Քինգի կատարած մեծ ներդրումները: Նախագահ Օբամայի հռչակագրում ասվում է. «Դ-ր Քինգն իր կյանքը նվիրեց մյուսներին ծառայելուն` մեզ հիշեցնելով, որ «մարդկային առաջընթացը ոչ ինքնաբերաբար է ստացվում, և ոչ էլ անխուսափելի է: Յուրաքանչյուր քայլ դեպի արդարադատություն պահանջում է զոհողություններ, տառապանք և պայքար` ջերմեռանդ ու անխոնջ ջանքեր նվիրյալ անհատների կողմից»: Արժանին մատուցելով դ-ր Քինգի գործունեությանը մենք նշում ենք ոչ միայն նրա ունեցած ներդրումը մեր երկրի ու աշխարհի համար, այլ նաև վերահաստատում այն գիտակցումը, թե մեզնից յուրաքանչյուրն ինչքան բան է կարող է անել ամեն օր այս կարևորագույն ու շարունակական գործում»: Միջազգային առաջնորդ այցելուների ծրագիրը ԱՄՆ պետքարտուղարության մասնագիտական կրթական փոխանակումների առաջատար ծրագիրն է: Այն հանդիպումների, այցերի, խորհրդակցությունների, հյուրասիրության, մշակութային միջոցառումների համադրման միջոցով փորձում է այնպես անել, որ յուրաքանչյուր մասնակից առավել խորը պատկերացում կազմի ԱՄՆ քաղաքական, սոցիալական, աշխարհագրական, տնտեսական և մշակութային բազմազանության մասին, ծանոթանա տարբեր պատասխանատու դիրքորոշումների` պաշտոնական և ոչ պաշտոնական, և ձևավորի տևական և արգասաբեր կապեր ամերիկյան գործընկերների հետ: 1993թ. ի վեր ԱՄՆ դեսպանության Միջազգային առաջնորդ այցելուների ծրագրի շրջանակում ավելի քան 500 հայ առաջնորդներ են մեկնել Միացյալ Նահանգներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter