HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատշաճ աղբահանությունը` առաջնահերթ խնդիր

Երևանի սանմաքրման և աղբահանության ընդհանուր իրավիճակին ծանոթանալու նպատակով ճանաչողական այցով Երևանում գտնվող գերմանական «Բեքեր» ընկերության ներկայացուցիչները հանդիպեցին Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին: Ընկերության նախագահ Հուբերտ Արմբրուստը քաղաքապետին ներկայացրեց իրենց կողմից մայրաքաղաքում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները: Այցի շրջանակում գերմանական ընկերության ներկայացուցիչները ծանոթացել են Էրեբունի և Կենտրոն վարչական շրջանների սանմաքրման ընկերությունների աշխատանքին, ինչպես նաև այցելել Նուբարաշենի աղբավայր: Երևանի քաղաքապետն ընդգծեց ընկերության կողմից իրականացված ուսումնասիրությունների կարևորությունը. «Երևանի աղբահանության կազմակերպման ամբողջական պատկերի մասով մեզ հատկապես անհրաժեշտ է ունենալ իրական գնահատական: Դա թույլ կտա ավելի հիմնավոր և արդարացված առաջարկներ ակնկալել ինչպես բազմաբնակարան շենքերում աղբահանության աշխատանքների կազմակերպման, այնպես էլ ժամանակակից աղբամանների տեղադրման առումով»,- նշեց Կարեն Կարապետյանը: «Բեքեր» ընկերության ներկայացուցիչները հավաստիացրին, որ կշարունակեն ուսումնասիրությունները մայրաքաղաքում և ամփոփ կներկայացնեն Երևանում աղբահանությունն արդյունավետ կազմակերպելու առաջարկները: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter