HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Օլիգարխ պատգամավորներից ազատվելու ժամանակը դեռ կգա

«Հետքը» ՀՀԿ խմբակցության քարտուղար, պատգամավոր Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեց, թե արդյոք գալիք խորհրդարանական ընտրություններում կուսակցությունը «կազատվի» Ազգային Ժողովում հայտնված, բայց օրենսդիր աշխատանքով չհետաքրքրված գործարար պատգամավորներից: «Հանրապետական խմբակցության պատգամավորներին ընտրել է ժողովուրդը, այդ թվում` մեծամասնական ընտրակարգով: ՀՀԿ-ն այս պահին զբաղված է իրականացնելու, թե նախագահի, թե կառավարության ծրագրերը եւ դրա մասին խոսելու ժամանակ չունի: Երբ որ գա ժամանակը եւ նախընտրական փուլ մտնենք, այն ժամանակ կխոսենք նաեւ ցուցակների մասին: Այս պահին ցուցակներ գրելու, կազմելու հարցը ՀՀԿ-ի օրակարգում չկա: Կուսակցության առաջնահերթության, քաղաքականության մասին շատ հստակ խոսել է հանրապետության նախագահը ՀՀԿ-ի 20 ամյակի միջոցառման ժամանակ, հետեւությունները թողնում եմ ձեզ»,-ասաց Է. Շարմազանովը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter