
«Երբ իքսին գումարում ես զրո, դրանից իքսի մեծությունը չի փոխվում»,- հայտարարել է ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը` անդրադառնալով այն փաստին, որ Հայաստանի առաջադիմական կուսակցությունը միացել է ԲՀԿ-ին:
«ՉԻ»- Այո, հանրապետականների նյարդերը տեղի են տալիս: Խնդիրն այն չէ` ճի՞շտ է ասում Սամվել Նիկոյանը, թե ոչ: Խնդիրն այն է, որ նրա խոսքերից «չուզողություն» ու նախանձ է բուրում: Կարող էր, չէ՞ դրա փոխարեն ՀՀԿ ներկայացուցիչը հայտարարել, թե «ԲՀԿ-ն մեր կոալիցիոն գործընկերն է, եւ մենք շատ ուրախ ենք, որ այդ կուսակցությունը հզորանում է, որովհետեւ հզորանում է նաեւ ամբողջ կոալիցիան» եւ այլն: Բայց Սամվել Նիկոյանը թշնամանքով է խոսում: Կյանքում էլ է այդպես. եթե ընկերներից մեկը, ասենք, նոր մեքենա է գնում, մյուսը կարող է պարզապես ասել «շնորհավոր» կամ դրա փոխարեն ծամածռել դեմքը ու փնթփնթալ, թե ,դրա էղածն ի՞նչ ա, իմը ավելի լավն ա»: Բայց դա արդեն ընկերություն չէ, դա նախանձ է: Նման դեպքում «ընկերությունը» երկար շարունակվել չի կարող:
Այնպես որ` Սամվել Նիկոյանը ճիշտ կանի, եթե սովորի զսպել կամ գոնե թաքցնել էմոցիաները: Սիրուն բան չի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել