HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չոռնին էլի ծեծել է

Ըստ մեր տեղեկությունների` Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը անցած կիրակի օրը էլի մարդ է ծածել. այս անգամ Բեգլարյանը խփել է ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի օգնականին` Էդուարդ Մելքոնյանին (Գժոյան): Ինչպես հայտնի դարձավ ոստիկանության մեր աղբյուրներից, հունվարի 23-ի երեկոյան ԳՈՒՄ-ի շուկայի մոտ Գագիկ Բեգլարյանի մարդիկ «ռազբորկա» են ունեցել Մելքոնյանի հետ, սկսվել ծեծուջարդը, վերջում «վրա է հասել» ինքը` Բեգլարյանը, որ բաժանի կռվողներին, բայց նա եւս, ըստ մեր տեղեկությունների, «մի երկու մուշտի է հասցրել» Մելքոնյանին: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից մեր հարցմանը ի պատասխան ասացին. «1979 թվականին ծնված Էդգար Մելքոնյանը հունվարի լույս 24-ի գիշերը` ժամը 3-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ հունվարի 23-ի երեկոյան` ժամը 23-ի սահամններում, Արհեստավորների փողոցում իրեն ծեծի են ենթարկել ԳՈՒՄ-ի շուկայի անվտանգության աշխատակիցները եւ պատճառել մարմնական վնասվածքներ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter