Ի պաշտպանություն անտուն կենդանիների
«Facebook» սոցիալական ցանցում մի խումբ ակտիվիստներ տարածել են անտուն կենդանիների խնդրի լուծման մասին հայտարարություն-դիմում, որի տակ մինչեւ հունվարի 31-ը կարող են ստորագրել բոլոր ցանկացողները:
Պետական այրերին ուղղված դիմումին արդեն իսկ միացել են պատգամավորներ, մշակույթի գործիչներ, տարբեր ՀԿ-ների ներկայացուցիչներ: Ստորեւ ներկայացնում ենք դիմումն ամբողջությամբ: Հայաստանի Հանրապետության վարչապետին, Երևանի քաղաքապետին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին, Երևանի համայնքների ղեկավարներին Մեծարգո պարոնայք, Ձեզ են դիմում Երևանի բնակիչները մեր քաղաքում անտուն կենդանիների խնդրի լուծման հարցով:
Նախ և առաջ մենք չենք կարող չարտահայտել մեր խորին մտահոգությունը կապված Երևանում թափառող կենդանիների քանակի ավելացման և տեղական իշխանությունների կողմից սպանդի միջոցով պատասխան գործողությունների իրականացման առնչությամբ բնակչության կողմից բողոքների հաճախականացման հետ: Մենք ենթադրում ենք, որ անտուն կենդանիների քանակի վերոնշյալ աճը տեղի է ունենում անտուն կենդանիների գլխաքանակի վերահսկման տեխնոլոգիաների ոչ կոմպետենտ կիրառման, մասնավորապես՝ նրանց մահացնելու կամ անհետևողական, կցկտուր, ոչ բավարար հզորությամբ ստերջացման պատճառով:
Մենք համոզված ենք, որ ստերջացման ծրագիրն իրականում ոչ միայն արդյունավետ ծրագիր է, այլև միակ արդյունավետ ծրագիրը: Իհարկե, խոսել ստերջացման ծրագրի արդյունավետության մասին հնարավոր է միայն այն դեպքում, երբ այն իրականացվում է գրագետ և հետևողական: Ստերջացման ծրագիրը հաշվարկված է ոչ մեկ տարվա համար (մոտավորապես 5-6 տարի): Սակայն այն իրոք քաղաքային կենդանիների անտունության խնդրի լուծման միակ միջոցն է առաջիկայում: Իսկ ահա կենդանիների ոչնչացման մեքենայի աշխատացումը՝ ցանկացած տեսակի մեջ, լինի կրակում, թե քնացում, երբևէ չի հանգեցնի անտուն կենդանիների վերացման: Դա միանշանակ ապացուցված է գիտնական-կենսաբանների կողմից և հաստատված է բազմամյա պրակտիկայով ինչպես մեր երկրում, այնպես էլ այլ երկրներում:
Այդ դեպքում ու՞մ համար կարող է գրավիչ թվալ բյուջետային միջոցների սիստեմատիկ և անվերջ դուրս գրումները անտուն կենդանիների նշված սպանդի համար, եթե նրանց գլխաքանակը բնության օրենքների ուժով նորից ու նորից վերարտադրելու է իրեն, ինչի արդյունքում անտուն կենդանիները ինչպես և նախկինում կթափառեն մեր փողոցներում, մորթազերծողների հերթական թիմի սպասումով, ովքեր վարձատրվում են քաղաքային բյուջեից:
Մենք՝ քաղաքի տարբեր համայնքների բնակիչներս, դիտարկելով քաղաքի բնակչության և քաղաքային կենդանիների միջև ձևավորվող հարաբերությունները, միանշանակ անվստահություն ենք հայտնում սարսափի և վտանգների անկայուն քարոզչությանը, որոնք իբր կապված են քաղաքի փողոցներում անտուն կենդանիների առկայության հետ: Մենք՝ երևանցիներս, ովքեր սիրում են մեր քաղաքը և հոգ են տանում նրա կերպարի համար, երբեք չենք սատարի սպանդի միջոցով անտուն կենդանիների գլխաքանակի կարգավորման գործողություններին: Բացի այդ, ինչպես հետևում է մեր նամակից, մենք չափազանց անհանգստացած ենք այս խնդրի նկատմամբ որոշակի անբարեխղճությամբ (կամ պարզապես անտարբերությամբ) և յուրաքանչյուրիդ կոչ ենք անում, օգտագործելով Ձեր լիազորություններն ու անձնական հեղինակությունը, ձեռնարկել բոլոր միջոցները հետևյալ նպատակներով:
1. Այսուհետ չթույլատրել ցանկացած եղանակով անտուն կենդանիներին սպանդի ենթարկելու միջոցով նրանց քանակի կարգավորման հնացած անարդյունավետ տարբերակները, այդպիսով չհանդուրժել վերածել մեր քաղաքի փողոցները սպանդանոցների:
2. ՀՀ բնապահպանության նախարարության, Երևանի քաղաքապետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների շրջանակներում ստեղծել կամ արդեն գոյություն ունեցողներից մեկում տեղավորել համապատասխան բաժիններ, որոնք կզբաղվեն հատկապես անտուն կենդանիների խնդիրներով:
3. Նպաստել անտուն կենդանիների ստերջացման ծրագրի արագ մշակմանն ու իրագործմանը, առաջին հերթին շների, նրանց բնամիջավայր (այսինքն` բռնելու տեղը) վերադարձմանը (քանի որ միայն այդպես է աշխատում գլխաքանակի կարգավորման տեխնոլոգիան):
4. Հնարավորինս նպաստել Երևանում կենդանիների պահման վերաբերյալ քաղաքային կանոնների (օրենքի) ընդունմանը համաձայն որոնց՝ - անտուն կենդանիների գլխաքանակի կարգավորման նպատակով նրանց ոչնչացումը ուղղակիորեն և միանշանակ կարգելվի, - անտուն շներն ու կատուները քաղաքային էկոհամակարգի մաս կճանաչվեն (և որպես արդյունք, ստերջացումից, կատաղության և այլ հիվանդությունների դեմ պրոֆիլակտիկայից հետո կվերադարձվեն իրենց նախկին բնամիջավայր, եթե նման կենդանիները կենսունակ են, մահացու հիվանդ կամ ագրեսիվ չեն). սա մեծավ մասամբ կնպաստի նաև քաղաքի սանիտարիզացիային, քանի որ պատվաստված և առողջ կենդանիները խոչընդոտում են առնետների, մկների բազմացմանը, - թափանցիկ և վերահսկելի կլինի քաղաքացիների և պատասխանատու պաշտոնյաների փոխհարաբերությունների կարգը կենդանիներին բռնելու դիմումների ձևակերպման ժամանակ (ինչը կօգնի խուսափել բազմաթիվ չարաշահումներից), - ավելի հստակ կսահմանվեն բնամիջավայրից անտուն կենդանիների վերցման պայմանները(մասնավորապես, պետք է սահմանվեն կենդանուն ագրեսիվ ճանաչելու չափանիշները (կենդանու չհիմնավորված ագրեսիայի վերաբերյալ հաստատող փաստեր, այլ ոչ թեփողոցների կամ բակերի մաքրման որևէ առանձին վերցված «ակտիվ» ջատագովի կանխակալ կարծիք, տեղեկանք լիազորված առողջապահական հիմնարկից կծումի կամ այլ վնասների վերաբերյալ, անտուն կենդանու կողմից ագրեսիայի ցուցաբերման վերաբերյալ համապատասխան հայտարարության հիման վրա անցկացված ստուգումների արդյունքում տրված կենդանիների մասնագետի եզրակացություն), - կապահովվի սերտ փոխգործակցություն կենդանիների մասնագետների և այն անձանց միջև, ովքեր կամավոր վերցրել են անտուն կենդանիների խնամակալություն բակերում (տեղեկատվության փոխանակում, խորհրդատվական և կազմակերպչական օգնություն խնամակալներին), - կիրականացվի բնակչության լայնածավալ տեղեկատվություն անտուն կենդանիների քանակի կարգավորման կարգի վերաբերյալ, ինչը կապահովի շահագրգիռ քաղաքացիների ներգրավում այդ գործընթացում ստերջացման ծրագրին աջակցելու նպատակով (ներկայում ստերջացման նման ծրագրերի և դրանց իրականացման կարգի վերաբերյալ բնակչության տեղեկացվածության մակարդակը խիստ ցածր է), (դա կօգնի նաև ներգրավել ծրագրի պոտենցիալ հովանավորներին, ինչի համար պետք է մշակել արտոնյալ պայմաններ, օրինակ՝ գովազդի համար, խրախուսելու համար), - պետական և տեղական իշխանությունների կողմից կերաշխավորվի աջակցություն խնամակալներին կենդանիների գոյությունն ու նրանց խնամքն ապահովելու մասով. մասնավորապես անտուն կատուներին նկուղներ և տանիքներ մուտքի ապահովում, անտուն շների համար բակերում տնակների, կերակրման և խնամքի համար անհրաժեշտ հարթակների տեղադրման թույլատվություն (խոսքն այն տարածքների մասին է, որտեղ նման առարկաները օբյեկտիվորեն հանդուրժելի են և չեն հանգեցնի քաղաքացիների շահերի ոտնահարման, ինչպես դա արվել է օրինակ Հռոմում, Ճենովայում, Ռիգայում, Նիժնի Նովգորոդում և շատ այլ քաղաքներում):
5. Ձեր իրավասությունների շրջանակում աջակցել անհրաժեշտ քանակությամբ կացարանների կառուցման ապահովմանը քաղաքի յուրաքանչյուր համայնքի տարածքում կենդանիների ժամանակավոր պահման, ինչպես նաև հիվանդ ու վնասված անտուն կենդանիների համար, կամ նրանց, ում ապրուստը որոշակի տեղանքում անհնարին է օբյեկտիվ պատճառներով (օրինակ՝ մանկապատանեկան հաստատությունների տարածքներ) և ստեղծում է բախումնային իրավիճակներ, սակայն կարելի է օրինակ մաքուր և առողջ կենդանիներին տրամադրել մանկական հաստատություններին դաստիարակչական նպատակներով: 6. Ստեղծել մեխանիզմներ պետական և/կամ տեղական մարմինների պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու, ովքեր անտեսում են գործող կանոնները: Մենք համոզված ենք, որ վերոնշյալ միջոցների ձեռնարկումը կնպաստի Երևանում ստերջացման ծրագրի իրականացմանը՝ ամբողջականության մեջ այն միջոցների հետ, որոնք ուղղված կլինեն քաղաքացիների անպատասխանատու գործողությունների կանխարգելմանը, որոնց արդյունքում անտուն շների ու կատուների գլխաքանակը անընդմեջ ավելանում է նախկինում տեր ունեցող կենդանիներին փողոց շպրտելու արդյունքում. արդյունքում մենք հաջողությամբ կլուծենք մեր քաղաքում անտուն կենդանիների գլխաքանակի կրճատման հետ կապված բոլոր խնդիրները: Մենք համոզված ենք նաև, որ միջազգային օրենսդրությամբ նախատեսված անտուն կենդանիների նկատմամբ մարդասիրական քաղաքականությունն է միայն, որ կհանգեցնի իրական արդյունքների և թույլ կտա մոտ ապագայում եվրոպական չափորոշիչներով Երևանը համարել քաղաքակիրթ քաղաք: Հարգանոք, Ձեր արձագանքը ստանալու և արդյունավետ համագործակցության ակնկալիքով՝
Լալա Պողոսյան «Արժանապատվություն» ՀԿ (ՀՀ)
Էլսիկ Ազիզյան «Փրո փոզ» ՀԿ (Միացյալ Թագավորություն)
Նարե Արամյան «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ (ՀՀ)
Նունե Մեհրաբյան «Փրկենք կենդանիներին» ԲՀԿ (ՀՀ)
Լարիսա Ալավերդյան ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, ՀՀ ԱԺ պատգամավոր
Անահիտ Բախշյան ՀՀ ԱԺ պատգամավոր
Արմեն Մարտիրոսյան ՀՀ ԱԺ պատգամավոր
Վարդան Խաչատրյան ՀՀ ԱԺ պատգամավոր
Զարուհի Փոստանջյան ՀՀ ԱԺ պատգամավոր
Ստեփան Սաֆարյան ՀՀ ԱԺ պատգամավոր
Վիկտոր Դալլաքյան ՀՀ ԱԺ պատգամավոր
Կարինե Դանիելյան ՀԿ նախագահ
Տիգրան Հեքեքյան «Հայ փոքրիկ երգիչներ» ՀԿ նախագահ
Հարություն Խաչատրյան «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի նախագահ
Արմինե Գրիգորյան «Իմ Արև» հաղորդաշարի հեղինակ-հաղորդավար
Լալա Մնացականյան ՀՀ վաստակավոր արտիստուհի
Կարինե Հակոբյան ՀԿ նախագահ
Գրիգոր Հովհաննիսյան «Շուշի վերածնունդ» հիմնադրամի գործադիր տնօրեն
Մարինա Գրիգորյան «Գոլոս Արմենիի» թերթի լրագրող
Միքայել Արամյան «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ
Ավետիք Իշխանյան «Հելսինկյան քաղաքացիական խումբ» ՀԿ նախագահ
Արտակ Կիրակոսյան «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ
Վարուժան Սեդրակյան Երեխաների հարցերով ՀԿ-ների ազգային ցանցի նախագահ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել