HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեւանի ու Վարշավայի կապերը կամրապնդվեն

Երևանի և Վարշավայի միջև համագործակցության վերաբերյալ հարցեր քննարկվեցին Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկիի հանդիպման ընթացքում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպանը հույս հայտնեց, որ Երևանի և Վարշավայի միջև ձևավորված ջերմ հարաբերություններն այսուհետ էլ ավելի կսերտանան և գործնական հիմքերի վրա կդրվեն: Ընդգծելով միջազգային համագործակցության կարևորությունը` քաղաքապետը դեսպանին ներկայացրեց համագործակցության հնարավոր ոլորտները: Կողմերը կարևորեցին նաև Երևանի և Լեհաստանի քաղաքների միջև զբոսաշրջային կապերի ամրապնդման և ընդլայնման անհրաժեշտությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter