Անցած շաբաթ ճանապարհային պատահարներից 7 մարդ է զոհվել
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության մեկ դեպք, որը բացահայտվել է: Ավազակային հարձակման 2 դեպքից բացահայտվել է 1-ը, մարմնական վնասվածք հասցնելու 40 դեպքից` 37-ը, կողոպուտի 5 դեպքից` 4-ը, իսկ խուլիգանության 3 և խարդախության 24 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 34 դեպք:Նույն ժամանակահատվածում` նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 6, գողության` 8, խարդախության` 3 և խուլիգանության 1 դեպք:
Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 28 պատահար. 7 մարդ զոհվել է, 37-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել