HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վարդան Բոստանջյանը «բստրածին» անվանեց ՀԱԿ-ԲՀԿ ընդգծված պայքարի մասին հարցը

Ազգային ժողովում մի քանի րոպեից կոալիցիոն պատգամավորները կքննարկեն, թե արդյոք ընդունո՞ւմ են երկխոսությունը վերսկսելու ՀԱԿ-ի առաջարկը, թե ոչ: ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը, ով նաև բանակցող խմբի անդամ է, լրագրողների հետ զրույցում ասաց, թե իր կարծիքով՝ երկխոսությունը պետք է շարունակվի:

Այս պահին Հայաստանում չեն կոալիցիոն խմբից Դավիթ Հարությունյանն ու Նաիրա Զոհրաբյանը: Վարդան Բոստանջյանն ասաց, թե Դավիթ Հարությունյանը շատ արժանիքներ ունեցող մարդ է, բայց նրանով չեն որոշվում հանրապետությանը հուզող հարցերը:

Լրագրողները Վարդան Բոստանջյանից հետաքրքրվեցին, թե ինչպես է վերաբերում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոյսնի այն հայտարարությանը, թե ԲՀԿ-ն երբեք իր անունը չի կապի Ռոբերտ Քոչարյանի անվան հետ և նրա թափած արյան մեջ չի մտնի:

Պատգամավորը հետևյալ կերպ պատասխանեց. «Խնդրում եմ ինձ ուրիշ հարցեր մի տվեք: Եթե ուզում եք իմանալ մեր դիրքորոշումը տարբեր հարցերի վերաբերյալ, վերջին իր ասուլիսում մեր կուսակցության առաջնորդն ասել է, և դրան ավելացնելու բան չունեմ»:

Մեկ այլ հարցին, թե արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններից չի՞ ենթադրվում, որ ՀԱԿ-ն այլևս ՀՀԿ-ին չի քննադատելու և կենտրոնանալու է միայն ԲՀԿ-ի վրա, Վարդան Բոստանջյանը խիստ վրդովվեց և «բստրածին» անվանեց լրագրողի հարցը՝ հավելելով. «Նման բան չկա և չի կարող լինել: Ինչի՞ համար պայքարեն: Մրցակցի հետ մրցակցում են, ոչ թե քննադատում են: Մենք պետք է մտնենք մրցակցության մեջ, և պարզ չի, որ որքան հնարավոր է ձայներ ստանանք: Հիմա դա ինչպես կանվանեն` պայքար, թե մրցակցություն, թող անվանեն ինչ ուզում են, բոլոր պարագաներում դրանից երևույթի բովանդակությունը չի փոխվում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter