HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԳԱԱ նախագահ. «Ընտրված ակադեմիկոսներն արժանի էին»

«Ակադեմիայի ընտրված բոլոր անդամներն արժանի, գիտության մեջ վաստակ ունեցող գիտնականներ են: Միեւնույն ժամանակ ափսոսում եմ, որ շատ արժանի գիտնականներ չընտրվեցին»,- հայտարարեց ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ: Մամուլի ասուլիսը նվիրված էր 2010 թ. ՀՀ ԳԱԱ իսկական անդամների եւ թղթակից անդամների ընտրություններին: ՀՀ ԳԱԱ նախագահը թվարկեց այն չափանիշները, որոնցով առաջնորդվում են գիտնականները` ընտրություն կատարելիս` տպագրված աշխատանքներ, միջազգային գիտական հղումների ցուցանիշ, համագործակցություն միջազգային գիտական կառույցների հետ, մասնակցություն դրամաշնորհային ծրագրերին, հասարակական եւ կրթական գործունեություն եւ այլն: Ըստ Ռադիկ Մարտիրոսյանի` ընտրություններում իրենց դերը խաղացին նաեւ սուբյեկտիվ գործոոններ: Օրինակ` պատմության գծով ակադեմիկոսի տեղի համար հայտ էին ներկայացրել երեք գիտնական, որոնցից յուրաքանչուրն էլ իր գիտական վաստակով արժանի էր այդ կոչմանը: Ընտրողների ձայները բաժանվեցին` չապահովելով անհրաժեշտ ձայների 2/3-րդը: Արդյունքում ոչ ոք չընտրվեց: Առաջին փուլում ընդհանուր առմամբ թափուր մնաց 3 տեղ, իսկ երկրորդ փուլում` 5 տեղ: Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ ընտրությունների կարգն ավանդական է եւ արմատական փոփոխության կարիք չունի: Սակայն թերությունները վերացնելու համար ընտրության կարգը հնարավոր է բարելավել:  «Ամենայն հավանականությամբ, կանոնադրության մեջ փոփոխություններ կկատարվեն, երբ ընդունվի «ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» նոր օրենքը, որը դեռ քննարկվում է Ազգային Ժողովում»,- ասաց Ռադիկ Մարտիրոսյանը: 2010 թ. ՀՀ ԳԱԱ ընտրություներում ՀՀ ԳԱԱ իսկական անդամի (ակադեմիկոս) 6 տեղի համար դիմել է 11 հոգի, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամների 22 տեղի համար` 73 հոգի: Արդյունքում ընտրվեց  4 ակադեմիկոս եւ 16 թղթակից անդամ: Այդպիսով` ներկայումս ակադեմիայի կազմում կա 66 ակադեմիկոս եւ 62 թղթակից անդամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter