HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԲՀԿ-ն չի գաղտնազերծում կուսակցությունների անունները

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար, պատգամավոր Արամ Սաֆարյանը «Հետքի» հետ զրույցում չբացառեց, որ առաջիկայում այլ կուսակցություններ եւս միանան ԲՀԿ-ին:  Սակայն Ա. Սաֆարյանը չցանկացավ կուսակցությունների անունները հրապարակել: «Չեմ տա այդպիսի անուններ, այդ գործընթացները իրենց հունով գնում են»,- ասաց պատգամավորը: Ա. Սաֆարյանը չմեկնաբանեց ՀՀԿ-ի իր գործընկերների կարծիքները ԲՀԿ-ի խոշորացման վերաբերյալ: «Սրանից առաջ արդեն երկար ժամանակ է մի խումբ կուսակցություններ, ի դեպ, դրանք այն 2-3-ը չեն, որոնց մասին խոսվում է այս օրերին, ցանկություն են հայտնել ավելի սերտ համագործակցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ: Այդ գործընթացի զարգացումն է, որ այժմ տեսնում ենք: Ես կարծում եմ, որ սովորական գործընթաց է, եւ սրա տեսական հիմնավորումը տրվել է դեռեւս 2005 թ., երբ քաղաքական կուսակցություններին վերաբերող օրենքը նախատեսեց կուսակցությունների խոշորացում եւ մի քանի խոշոր քաղաքական կուսակցությունների ստեղծում: Այնպես որ 2005 թ. օրենքի ստեղծողները արդեն կանխատեսել էին, որ նման գործընթացներ երկրում կարող են տեղի ունենալ, եւ հիմա դա տեղի է ունենում»,- ավելացրեց Արամ Սաֆարյանը: Ինչ վերաբերում է այն կուսակցություններին, որոնք միացել են եւ ցանկություն են հայտնել առաջիկայում միանալ ԲՀԿ-ին, պատգամավորի ասելով` նրանք իրենց կամքով, առանց ճնշման, հորդորների համագումարներ են անում եւ որոշում են կայացնում անցնել ԲՀԿ շարքերը: «Սա նորմալ քաղաքական պրոցես է, եւ նույնիսկ չէի էլ կապի գալիք ընտրությունների հետ, որովհետեւ դրանց բավականին երկար ժամանակ կա»,- նշեց Ա. Սաֆարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter