HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարդացեք «Հետք» տպագրի վաղվա համարում

  • Մղձավանջային ուղեւորություններ Սյունիքի մարզում
Սյունիք մարզի Արծվանիկ գյուղում եմ: Ժամանակին... ավելի ճիշտ` մինչ ավերիչ երկրաշարժը եւ նրան հաջորդած մյուս ոչ պակաս ցնցումները (քաղաքական, տնտեսական), այստեղ եղել եմ տասնյակ անգամներ: (Հեղինակ` Հակոբ Սանասարյան)
  • Հասարակության լյումպենացում, կամ անտեր ընտրազանգվածի գործոնը
Տիգրան Կարապետյանի հրավիրած հանրահավաքները, Կառավարության, նախագահականի, քաղաքապետարանի առջեւ պարբերաբար կազմակերպվող ցույցերը վկայում են, որ Հայաստանում ձեւավորվում է քաղաքականության մի նոր շարժիչ ուժ` ի դեմս լյումպենի կամ լյումպենացվող զանգվածների: (Հեղինակ` Արմեն Առաքելյան)
  • Գեղամ Բաղդասարյան. «Այսօր Արցախում, փաստորեն, չկա անկախ մամուլ»
«Արցախում ոչ մի լրագրող չի ճնշվում: Ազատ խոսքը Արցախում չի ճնշվում երկու պատճառով: Նախ, որ այդ ազատ խոսքը չկա, եւ երկրորդ, որ շատ քիչ եղածի նկատմամբ էլ կա խորը անտարբերություն: Արցախի իշխանությունները բավականին խելացի մարտավարություն են ընտրել այս առումով` ոչ թե ճնշել, այլ պարզապես արհամարհել»,- Արցախում ազատ խոսքի վիճակն այսպես է գնահատում Ստեփանակերտում լույս տեսնող «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը: (Հեղինակ` Սոնա Ավագյան)
  • Ուր են հասցնում երկրից դուրս տանող ճանապարհները
Նրա ամուսնանալուց հետո մեկ-երկու տարի կորցրել էինք միմյանց, երբ ինտերնետային սոցիալական ցանցերից մեկով մի օր գրեց: Պատմեց, որ Շվեդիայում է, ամուսնու հետ, եւ երեխայի է սպասում: (Հեղինակ` Անի Հովհաննիսյան)
  • Կովալենկո Շահգալդյանը, եթե բիզնես չունենար,  կաշառքով պիտի ապրեր
Մամուլը բազմիցս գրել է Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի բիզնեսի մասին: Բիզնես ունենալու փաստը չի հերքում նաեւ մարզպետը, սակայն նրա գույքի եւ եկամուտների հայտարարագրից ամենեւին էլ չի երեւում, որ բիզնես ունի: (Հեղինակ` Գրիշա Բալասանյան)
  • Ինչո՞ւ է Հայաստանը B2 ստանում
«Գլոբալ ֆոնդ» միջազգային հիմնադրամը Հայաստանում ծրագրեր է իրականացնում 2003 թ.-ից: Հայաստանին մինչ օրս տրամադրել է 6 գրանտ` ավելի քան 30,7 մլն ԱՄՆ դոլարի չափով տուբերկուլյոզի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համար: (Հեղինակ` Քրիստինե Աղալարյան)
  • «Մեզ հիմնականում մտահոգում է ծրագրի կառավարումը»
«Հետքի» հետ զրույցում ասում է «Գլոբալ ֆոնդ»-ի Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների ներդրումների կառավարող Սանդրա Իրբեն (Հեղինակ` Քրիստինե Աղալարյան)
  • Ազատան` գյուղ Ախուրյանի ափին
«Զապդնի գերմանացի» մականունը Շիրակի մարզի Ազատան գյուղի բնակիչներին տվել էին լենինականցիները վերջիններիս կռվարար բնավորության համար: (Հեղինակ` Երանուհի Սողոյան)
  • Ովքեր  են թալանել Վանաձորի մաքրման կայանը, եւ ինչու իրավապահները չեն ուզում բացահայտել
Վանաձորի կիսակառույց մաքրման կայանի թալանման պատմությունը պարբերաբար հայտնվում է լրատվամիջոցների էջերում: Վանաձորցիներն այսօր էլ շարունակում են մաքրման կայանի թալանից խոսել, նույնիսկ այդ չարաբաստիկ շինության հետ են կապում Լոռու մարզի նախկին գլխավոր դատախազ Ալբերտ Ղազարյանի սպանությունը: (Հեղինակ` Ադրինե Թորոսյան)
  • Օձունցիները անհանգստացել են իրենց շտապօգնության մեքենայի համար
Կառավարության 2010 թ. հուլիսի 15-ի N 894-Ն որոշումը նախատեսում է հանրապետության, այդ թվում նաեւ մարզերի շտապ բժշկական օգնության ծառայությունների արդիականացում: Այն պետք է իրականացվի 2010-2014 թթ: (Հեղինակ` Լարիսա Փարեմուզյան)
  • Կաթնախառնուրդներ. վնասակար են երեխայի առողջության, օգտակար են արտադրողի գրպանի համար
Հայաստանում մինչեւ 4 ամսական երեխաների գերազանցապես կրծքով սնուցումը 80 % է, իսկ բացառապես կրծքով սնուցումը (երբ երեխան, կրծքի կաթից բացի, չի ստանում ոչինչ` նույնիսկ ջուր)` 45 %: Մինչդեռ 1994 թ. Հայաստանում կրծքով սնուցումը 20 % էր: Մասնագետները համարում են, որ 80 %-ը շատ լավ ցուցանիշ է: (Հեղինակ` Սոնա Ավագյան)
  • Ձնծաղիկի գենով կարտոֆիլից մինչեւ կապույտ վարդ
Գենային ձեւափոխումը կամ մոդիֆիկացիան տեղի է ունենում մի օրգանիզմի գենը կամ գենային խումբը մեկ ուրիշ օրգանիզմի մեջ ներարկելով: (Հեղինակ` Վահե Սարուխանյան)
  • Դատավորի գողական «բազարի» հետեւանքները
Աշոտ Հարությունյանը մոտ 3 ամիս է` «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում է եւ արդեն 9 օր` հացադուլի մեջ: Նման ձեւով նա փորձում է կանխել իր դեմ կատարվող ապօրինությունները: Աշոտը կենցաղային հողի վրա վիճել է մեր երիտասարդ դատավորներից մեկի` Արման Թովմասյանի հետ, ծեծվել, դարձել մեղադրյալ ու հայտնվել կալանավայրում: Հեղինակ` Արարատ Դավթյան, Ադրինե Թորոսյան)
  • Արագածավանում մարդիկ տաքանում են աթարով, բայց գազատար ունեն
Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում արդեն հույս չունեն, որ երբեւէ բնական գազ կունենան: Գյուղացիները ձմռանն իրենց տները տաքացնում են ինչով պատահի: Մարդիկ ցախ եմ հավաքում գյուղի շրջակա տարածքներից եւ ավանակների ու ձիու սայլակին բարձած բերում տուն: (Հեղինակ` Գրիշա Բալասանյան)
  • Երկու կին, մեկ ճակատագիր...
Առավոտյան ընկերուհուս հետ ճանապարհվեցինք Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղ` հեռուստահաղորդման համար ազգային կերակրատեսակներ նկարահանելու: Երբ հասանք, մեզ արդեն սպասում էին ազգային կերակրատեսակների համեղ տեսականին ու հյուրասեր հաթերքցի տանտիկինը: (Հեղինակ` Քնար Բաբայան)
  • Գեւորգ Թումանյան. բանաստեղծություններ
Մթնել էր թարմանալու համար տնից դուրս պիտի գայի մայրս ասաց զգույշ շուն են խփում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter