Պաշտոնապես հայտարարել են Ֆալետայի ազատման մասին
«Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերությունը պաշտոնապես հայտարարել է, որ գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետան ազատվել է իր պաշտոնից: Կապան այցելած ընկերությունը սեփականատեր «Դանդի Փրիշս Մեթլզ» (Dandee Precious Metals) կանադական ընկերության գլխավոր գործառնական տնօրեն Ռիկ Հաուզն այդ մասին հայտարարեց ընկերության աշխատակիցների ժողովում:
Ռոբերտ Ֆալետան եւ նրա կինը` Ֆարիդա Ֆալետան վերադառնալու են Միացյալ Նահանգներ: Ընկերության տրամադրած մամլո հաղորդահրության համաձայն` գլխավոր տնօրենի պաշտոնակատարի պարտականությունները դրված են Ռոն Մոբլիի վրա:
Ռ.Ֆալետտայի աշխատանքից ազատումը ուրախացրել է կոմբինատի աշխատակիցներին, ովքեր բազմիցս դժգոհել են տնօրենի ու նրա կնոջ վարվելակերպից:
Ըստ Ռիկ Հաուզի` առաջիկայում ընկերությունում մի շարք նախաձեռնություններ կիրականացվեն:
Մերի Սողոմոնյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել