
Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում բոլորովին վերջերս քննարվել է ՀՀ բանտերում դեռևս պահվող քաղբանտարկյաներին ազատ արձակելու պահանջով հայտարարությամբ հանդես գալու հնարավորությունը:
Ըստ թերթի տեղեկությունների, չի բացառվում, որ նման բան առաջիկայում իսկապես տեղի ունենա: Կոնկրետ ժամկետներ, սակայն, դեռ չեն քննարկվել: Թերթի աղբյուրները փոխանցում են, որ Ծառուկյանի կուսակցությունում քննվում են այդ քայլի հնարավոր հետևանքները:
Թե ինչու են ԲՀԿ-ականները մտմտում նման «ռիսկի» գնալ, անհասկանալի է, և դեռ հարց է` արդյոք վերջին պահին նրանք նման համարձակություն կցուցաբերե՞ն: Ժամանակին էլ Ծառուկյանը Երևանի ավագանում ԲՀԿ խմբակցության ղեկավարին հրահանգել էր վայր դնել մանդատները, վերջին պահին, սակայն, փոշմանեց:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել