
Ստեփանավանի «Դրախտ» ռեստորանային-հյուրանոցային համալիրի կուպեներից մեկում հայտնաբերվել են Լոռու մարզի Ուռոտ գյուղի բնակիչներ` 49-ամյա Մանվել Պետրոսյանի և 29-ամյա Հայկուշ Գևորգյանի դիակները:
Ըստ նախնական վարկածի, նրանց մահվան պատճառ է դարձել թունավորումը, որն առաջացել է գազի վառարանի արտահոսքից: Հայտնի է դարձել, որ Հայկուշը Մանվելի հորեղբոր հարսն է:
Ի դեպ, «Դրախտի» տերն էլ Ստեփանավանի քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանն է` «Քոթո» մականունով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել