HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կշարունակվի՞ ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը. պարզ կլինի մի քանի ժամից

Քիչ առաջ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը հայտարարեց, որ ՀԱԿ-իշխանություն բանակցային խմբի կոալիցիոն 6 անդամից 2-ը Հայաստանում չէ, և այսօր՝ ժամը 18-ին, նոր միայն կքննարկեն, թե ինչ պատասխան են տալու երկխոսությունը շարունակելու ՀԱԿ-ի առաջարկին:

Գագիկ Մինասյանը նշեց, որ աշխատանքային խմբի 4 անդամներն ամբողջությամբ իրավասու են որոշումներ կայացնել: Պատգամավորն ասաց, թե չի կարող կանխագուշակել, թե ինչ կորոշի աշխատանքային խումբը ժամը 18-ին:

«Բոլոր կողմերից կքննարկենք խնդիրը, նպատակահարմարությունը, և կախված ընթացող հանրահավաքներից, առկախման բնույթից՝ համակողմանի քննարկում կլինի, և կգանք հավասարակշռված որոշման»,- նշեց Գագիկ Մինասյանը:

Նա ասաց, որ խնդիրը չի քննարկվել ՀՀԿ-ի ներսում, և այդ թեմայով խոսել են միայն աշխատանքային խմբում: Գագիկ Մինասյանի խոսքերով՝ ինքը Սերժ Սարգսյանի հետ նույնպես չի հանդիպել և չի քննարկել խնդիրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter