Հրդեհ` «Դալմայի այգիներում»
Երեկ ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Իսակովի պողոտայի հարակից «Դալմայի այգիների» տարածքում: Դեպքի վայր մեկնած երկու մարտական հաշվարկին հաջողվել է հրդեհը մեկուսացվել և մարել` ժամը 16.10-ին: Այրվել է 2500 քմ մակերեսով խոտածածկ տարածք և եղեգներ:
Սակայն նույն օրը ժամը 23.08-ին կրկին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Դալմայի այգիների» Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի հարակից տարածքում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.24-ին, մարվել` 23.26-ին: Այրվել է 200 քմ. մակերեոսվ խոտածածկ տարածք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել