HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրիում շենքից քարեր են պոկվել

Երեկ ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 9 շենքում տեղի է ունե­ցել ինքնափլուզում: Մարզային փրկարար ծառայության փրկարար ջոկատը պարզել է, որ եռահարկ շենքի 3-րդ հարկի ճակատային հատվածից 5 քար պոկվել և ընկել են 1-ին հարկի բնակելի օժանդակ կառույցի հարևանությամբ, զոհեր և վիրավորներ չկան: Շինության զննումից պարզվել է, որ նույն հատվածում կան մի քանի թուլացած քարեր, որոնց վնասազերցումն այդ պահին հնարավոր չէ, քանի որ կառաջանա տանիքի կոնստրուկցիաների փլուզման վտանգ: Դեպքի մասին տեղյակ է պահվել Շիրակի փոխմարզպետ Ս.Պետրոսյանը և քաղաքապետարանի քա­ղա­քաշինության բաժնի պետ Գ.Հովհաննիսյանը: Շենքը կառուցված է 1926թ., վթարայնության 4-րդ կարգ ունի, այստեղ բնակվում է 216 մարդ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter