HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անցյալ տարի ապօրինի ծառահատումների փաստով հարուցվել է 30 քրեական գործ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող, անտառների պետական մոնիտորինգի խորհրդի նիստը: Խորհուրդը քննարկեց և ի գիտություն ընդունեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» և «Հայանտառ» ՊՈԱԿ-ների 2010թ. հաշվետվությունները: Ի գիտության ընդունվեց նաև ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության տեղեկանքը` 2010թ. ընթացքում արձանագրված ապօրինի ծառահատումների մասին (հաշվետվություններին և տեղեկանքին հնարավոր է ծանոթանալ ՏԿՆ կայքում` www.mta.gov.am): Խորհրդին ներկայացվեցին նաև հարուցված քրեական գործերի վերաբերյալ ՀՀ ոստիկանության տվյալները: 2010թ. ապօրինի ծառահատումների փաստով հարուցվել է 30 քրեական գործ` 2009թ. 14-ի դիմաց: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ առաջիկայում խորհրդին տրմադրվի տեղեկատվություն` նշված քրգործերով անցնող անձանց վերաբերյալ: Խորհուրդը որոշեց դիմել ՀՀ վարչապետին` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կարգավիճակի, անտառկառավարման նոր մոտեցումների հետ կապված քննարկումներ կազմակերպելու համար: Նաև որոշվեց առաջիկայում փոխվարչապետի մոտ հրավիրել խորհրդակցություն` հանրապետության անտառածածկի, անտառների և անտառային հողերի քանակական և որակական ցուցանիշների հետ կապված հարցերի քննարկման նպատակով: Քննարկումներին կմասնակցեն ՀՀ բնապահպանության, գյուղատնտեսության նախարարությունների, ինչպես նաև շահագրգիռ պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Այս մասին հայտնում է տարածքային կառավարման նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter