HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զարուհի Փոստանջյանն ԵԽԽՎ-ում բարձրացրել է ՄԻԵԴ-ի որոշումների անտեսման հարցը

Երեկ` Ստրասբուրգում ԵԽԽՎ լիագումար նիստում «Ժառանգություն» խմբակցության ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն անդրադարձել է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` խոսքի ազատության վերաբերյալ որոշումների անտեսմանը. Թուրքիա – 2007 թվականին սպանված հայտնի լրագրող Հրանտ Դինքի դեմ քրեական գործ էր հարուցված իբրև թե թուրք ազգի ինքնությունը վիրավորելու համար` Թուրքիայի  քրեական օրենսգրքի’ մինչ օրս գործող տխրահռչակ 301 հոդվածի հիման վրա: Թուրքիայի իշխանությունը չի կատարել իր պարտականությունը լրագրող Հրանտ Դինքի կյանքի և խոսքի ազատության պաշտպանության հարցում – այս եզրակացությանն է եկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Լրագրողն իրականում պատժվել է պետական կառույցների կողմից 1915 թվականի դեպքերը Ցեղասպանություն չհամարելը քննադատելու համար: ՄԻԵԿ 10-րդ հոդվածն արգելում է ազատ արտահայտվելու սահմանափակումները` քաղաքական երկխոսությունների և հասարակական հետաքրքրություն ներկայացնող հարցերի  շուրջ: Ադրբեջան – Էլնուլա Ֆաթուլաևան Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով դատապարտվել է ազատազրկման և մինչ օրս գտնվում  է բանտում, չնայած 2010 թվականի ապրիլի 22-ին ՄԻԵԴ-ը միաձայն որոշում է կայացրել առ այն, որ լրագրողի դատապարտման մեղադրանքները խախտում են ՄԻԵԿ 10-րդ հոդվածը: Ֆաթուլաևան խիստ քննադատության է ենթարկել Ադրբեջանի իշխանություններին և 1992 թվականի ՙԽոջալուի դեպքերի՚ վերաբերյալ արտահայտել է այլ կարծիք` դրանով իսկ հերքելով Ադրբեջանի իշխանությունների կողմից տարիներ շարունակ տարածվող կեղծ տեղեկատվությունը: Վրաստան –  Վահագն Չախալյանը վրացական դատարանի կողմից դատապարտվել է ազատազրկման 10 տարի ժամկետով, և այդ գործն արդեն գտնվում է ՄԻԵԴ-ում: Քրեական հետապնդման քողի ներքո կրկին ականատեսն ենք խոսքի ազատության դեմ ոտնձգության: Ջավախք հայաբնակ շրջանում գործող հասարակական ակտիվիստ Վահագն Չախալյանի ազատազրկման իրական նպատակը Ջավախքի բնիկ ժողովրդի’ հայության առջև ծառացած բազում խնդիրների բարձրաձայնումը թույլ չտալն է: Հայաստան – Չնայած ՄԻԵԴ որոշման` առ այսօր «Ա1+»-ը  եթերազրկված է, օրերս եթերազրկվեց  «ԱԼՄ»-ն, ապագայում կեթերազրկվի նաև «ԳԱԼԱ»-ն: Շնորհակալություն եմ հայտնում պարոն Պուրգուրիդիսին զեկույցի համար և հորդորում եմ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների իշխանություններին առաջնորդվել ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության երաշխիք կարգախոսով` ազատ խոսք-ազատ մարդ-ազատ երկիր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter