HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵԽԽՎ-ում ընդունվել է ԼՂՀ-ի վերաբերյալ հռչակագիր

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությամբ ԵԽԽՎ-ում ընդունվել է ԼՂՀ-ի վերաբերյալ գրավոր հռչակագիր, որի մասին այսօրվա լիագումար նիստում դժգոհություն է արտահայտել է Մ. Չավուշօղլուն: Ինչպես տեղեկացնում են կուսակցությունից, փաստաթուղթը ստորագրել է ԵԽԽՎ 30 պատվիրակ, այդ թվում նաև ՀՀ պատվիրակները: Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության կողմից ժողովրդավար հանրապետության կառուցում Գրավոր հայտարարություն Ադրբեջանն իրեն հռչակեց որպես 1918-1920թ.թ. Ադրբեջանի հանրապետության իրավահաջորդ, իսկ Լեռնային Ղարաբաղը (ԱՐՑԱԽ) երբեք այդ պետության կազմում չի եղել: Քեմալաբոլշևիկյան «գործարքի» պատճառով էր Լեռնային Ղարաբաղը հայտնվել Խորհրդային Ադրբեջանի կազմում: 1991 թվականին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հանրաքվեի միջոցով «այո» ասաց իր անկախությանը: Հանրաքվեին հետևել են և կայացած համարել միջազգային բազմաթիվ դիտորդներ: Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի օրինական իրացումը մերժելով` Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա ծավալեց Արցախի դեմ, որն ավարտվեց 1994 թվականին հրադադարի ստորագրմամբ: Չնայած Ադրբեջանը մինչ օրս էլ խախտում է հրադադարի ռեժիմը` Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը շարունակում է կառուցել ժողովրդավար հանրապետություն` առաջնորդվելով միջազգային իրավանորմերով, որոնցից կարևորագույնը 2006 թվականի Սահմանադրական հանրաքվեն էր: Այդ հանրաքվեին, ինչպես նաև նախագահական, խորհրդարանական և տեղական ինքնակառավարման մարմինների մի քանի ընտրություններին հետևել և ժողովրդավարական են որակել բազմաթիվ միջազգային դիտորդներ, փորձագետներ և լրագրողներ: Լեռնային Ղարաբաղում գործում են տասնյակ կուսակցություններ, ԶԼՄ-ներ, ՀԿ-ներ, և ԼՂՀ-ի շուկայական տնտեսությունն ու ազգային օրենսդրությունը համապատասխանեցված են միջազգային չափանիշներին: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ժողովրդավարական պետություն կառուցելու իր նպատակադրմամբ այսօր կայացած պետություն է և արժանի է այլ պետությունների ճանաչմանը և միջազգային հեղինակավոր կառույցներին անդամակցությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter