«Ռոժի» գործը կարճվել է
Արարատի զորամասում Խաչատուրովների հովանավորությամբ կատարվող ապօրինությունների կապակցությամբ հրամանատարը` «Ռոժ» մականունով Վարդան Մարտիրոսյանն ու փոխգնդապետ Արթուր Կարապետյանն աշխատանքից հեռացվեցին: Նրանք ստիպել էին զինծառայողներին իրենց համար վարկեր վերցնել բանկերից: Նրանք ձերբակալվեցին, սակայն մի քանի օրից հայտնվեցին ազատության մեջ:
Գենշտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդին` Գրիշան, որը բանակային 4-րդ կորպուսի ղեկավարն էր, հրաժարականի դիմում ներկայացրեց` բողոքելով ընկերներին կալանավորելու դեմ: իսկ օրերս Յուրի Խաչատուրովն իր որդու ընկերոջը` Ռոժին, վերականգնել է ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ վարչությունում: Տեղեկություններ կան, որ նախկին աշխատանքին է վերադառնալու նաեւ Արթուր Կարապետյանը: Իսկ Գրիշա Խաչատուրովի համար հայրիկը լուրջ պաշտոն է տնտղում:
ՊՆ մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը մեր թղթակցին ասել է. «վարդան Մարտիրոսյանի գործը կարճվել է: Հետեւապես` օրենքով իրավունք ունի շարունակել զինվորական ծառայությունը»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել