
«Էլ ձեզանից էն 200 դրամները չենք ուզելու, որովհետեւ մեզանից էլ վերեւից չեն ուզում»,- հայտարարել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը` զրուցելով սոցիալական ապահովության ոլորտի նախկին աշխատակիցների հետ:
«ՉԻ» - Արթուր Գրիգորյանը, փաստորեն, բացահայտել է հանցավոր այն մեխանիզմը, որը տարիներ շարունակ գործել է համակարգում` նախքան իր պաշտոնավարումը:
Փաստորեն, թոշակ բաժանողները թոշակառուներից 200-ական դրամ են վերցրել եւ համապատասխան խողովակներով հասցրել «վերեւներին»:
Ի դեպ, Հայաստանում մոտ կես միլիոն թոշակառու կա, իսկ դա նշանակում է, որ «վերեւներին» հասցված գումարը կազմել է ամսական մոտ 100 միլիոն դրամ, տարեկան` մեկ միլիարդից ավելի: Խոսքը, փաստորեն, լավ կազմակերպված թալանի մասին է, ընդ որում` տարիներ շարունակ թալանվել է բնակչության ամենաանպաշտպան խավը:
Հետաքրքիր է` դատախազությունն այս հայտարարությունը կընդունի՞ որպես «հաղորդում հանցագործության մասին» եւ պատասխանատվության կկանչի՞ ոլորտի նախկին ղեկավարներին, թե՞ իրավապահներն էլ են իրենց փայն ունեցել ,վերեւներին» ուղարկվող գումարներից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել