HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՀՀԿ-ն ջայլամի քաղաքականություն չի վարում, բայց հասարակությանը չի գոհացնում

«Ո՞վ է ասել, թե հասարակության մեջ դժգոհություն չկա, եւ այն չի մեծացել: Հանրապետականի հզորությունն այն է, որ ի տարբերություն որոշ քաղաքական ուժերի, որոնք եղել են իշխանության մեջ` մենք ջայլամի քաղաքականություն չենք վարում, եւ վճռական ենք լուծելու խնդիրները, որոնք ծառացած են մեր երկրում: Երբեք չենք ասել, որ մեր երկրում ամեն ինչ լավ է, եւ անելիք չկա»,- ասում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով «Հետքի» այն դիտարկմանը, թե թանկացումները լուրջ դժգոհություն են առաջացնում հասարակության մեջ եւ ՀՀԿ-ն, լինելով իշխանության ղեկին, համապատասխան քայլեր չի ձեռնարկում: Է. Շարմազանովն ասաց, թե անհրաժեշտության դեպքում դիմում են «վիրահատական» միջոցների եւ կտրուկ քայլեր ձեռնարկում` ընդհուպ մինչեւ պաշտոնյաների հեռացում: «Այն պաշտոնյաները, որոնք չեն համապատասխանում ՀՀԿ-ի որդեգրած բարեփոխումների ոգուն, հեռացվելու են թիմից»,- ավելացրեց պատգամավորը: Էդուարդ Շարմազանովը դժգոհ չէ վարվող տնտեսական քաղաքականությունից: «Այն, որ տարին փակեցինք ոչ թե տնտեսական անկումով, այլ թեկուզ փոքր, բայց վերելքով, խոսում է այն բանի մասին, որ մենք աստիճանաբար գնում ենք ճիշտ ուղղությամբ: Այն, որ կա գնաճ, այդ մասին կառավարությունը, իշխանությունը զբաղվում է, եւ պատահական չէ, որ օրեր առաջ ֆինանսների նախարարը նույնպես խոսեց գնաճի մասին: Եվ պետք է անենք այնպես, որ գնաճը չհասնի նախորդ տարվա ցուցանիշին, իսկ դրան կարծում եմ` ճիշտ աշխատանքի արդյունքում հնարավոր է հասնել»,- նշում է Է. Շարմազանովը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter