HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչո՞ւ չեն «նկատում» ավտոբուսներին

Լոռու մարզում ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն Ալավերդի-Երևան ճանապարհահատվածում նկատելուն պես կանգնեցնում են այն տաքսիներին, որոնք խախտելով երթեւեկության կանոնները` հետեւի նստատեղին 4 ուղեւոր են տեղափոխում: Իսկ ահա ուղևորներով բերնեբերան լցված, անցյալ դարի 60-ական թվականների արտադրության եւ ֆիզիկապես մաշված միջհամայնքային ավտոբուսները, որոնց երթուղին անցնում է Վանաձոր -Ալավերդի ոլորապտույտ եւ վտանգավոր ճանապարհահատվածով, այդպես էլ մնում են «չնկատված»: Երեկ Վանաձորի ավտոկայանում էի: Դրամարկղում ժամը 16:00-ին Շնող մեկնող ավտոբուսի տոմսերն արդեն սպառված էր: Թվում էր, թե վարորդն ուղևորների մուտքն ավտոբուս պարզապես կարգելի: Սակայն 16:30-ին նա անվրդով նստեց ղեկին  և հազիվ տեղից պոկեց մարդկանցով լցված ավտոբուսը: Ասեղ գցելու տեղ ուղղակի չկար. 23 ուղևորների համար նախատեսված ավտոբուսը տեղափոխում էր մոտ 50 մարդու: Արդյունքում դեռ Փամբակ չհասած` ողեւորներից ոմանք սկսեցին իրենց վատ զգալ: Նույն վիչակում էր նաեւ ավտոբուսի վերջնամասում ոտքի վրա կանգնած 5 տարեկան Մինասը: Սակայն ամենավտանգավորը մեքենայի արագ ընթացքն էր: Ուղևորները մեզ հետ զրույցում շատ են կարեւորում նոր երթուղիների անհրաժեշտությունը, սակայն միաժամանակ ենթադրում են, որ դրանք չեն բացվում գործող երթուղու տերերի ցանկությամբ. ավտոբուսների գերբեռնվածության թեթեւացումն ուղղակի կհարվածի նրանց եկամուտներին: Իսկ ինչո՞ւ են գերբեռնված ավտոբուսները մնում «չնկատված»: Եզրահանգումը գրեթե նույնն է. նշյալ երթուղիների տերերը «արարգել» երթի համար պարզապես պայմանավորվածություն ունեն ճանապարահային ոստիկանության հետ: Իսկ մարդատար ավտոբուսներից հիմնականում օգտվում է մարզի սոցիալապես անապահով բնակչությունը, ու հենց նրանց կյանքի անվտանգությունն է նժարին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter