Հրդեհ անտառում. պատճառը դեռեւս անհայտ է
Կապանի ծայրամասային թաղամասերիրց մեկի` Բեխի հարակից անտառում երեկ հրդեհ էր բռնկվել: Ըստ ականատեսների` ժամը 18:00-ի սահմաններում բռնկված հրդեհը, որն ուղեկցվել է ուժեղ ծխով, որոշ ժամանակ անց սկսել է մարել: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի մասնաճյուղի տնօրեն Վլադիկ Միրզոյանի փոխանցմամբ` չոր թփուտներ էին հրդեհվել, անտառապահը տեղում էր եւ նրա ուժերով կրակը հանգցվեց:
«Հրդեհը, բարեբախտաբար, ուժեղ բնույթի չէր, եւ անտառապահին հաջողվեց մարել այն, ուստի օգնող ուժեր չուղարկեցինք: Դեռեւս պարզ չէ հրդեհի բռնկման պատճառը, հնարավոր է մարդկային գործոնը լինի, քանի որ այդ հատվածում հողատարածք ու սեփականություն կար: Հրդեհի պատճառներն եւ հասցված վնասների չափերը կփորձենք պարզել երկուշաբթի օրը»,- «Հետքին» տեղեկացնում է Վլադիկ Միրզոյանը:
Մերի Սողոմոնյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել