HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժողովրդի ջանից

Ըստ որոշ տեղեկությունների` անհատ վաճառականների կողմից Թուրքիայից ներկրվող ապրանքների մաքսազերծման հետ կապված խնդիրները հարուցվել են կառավարության գիտությամբ և հորդորով` պետբյուջեի մուտքերը լրացնելու նպատակով: Խնդիրն այն է, որ ներմուծվող ապրանքների մաքսազերծումից ստացվող բյուջետային մուտքերը անցած տարի կանխատեսվածից խիստ ցածր են եղել: Դրանք ավելացնելու համար կառավարական օղակներում որոշում է կայացվել, առանց մաքսազերծման պաշտոնական չափը փոփոխելու, մեծացնել մուտքերը: Պետք է ստացվի այնպես, որ անհատ վաճառականների ապրանքները Հայաստան հասցնող և մաքսազերծման հարցում «օգնող» միջնորդները այլ հարկատեսակներով ավելի շատ հարկեր վճարեն: Դա, իհարկե, չի կարող չանդրադառնալ վաճառականներին նշված ծառայությունների մատուցման գնի վրա: Բայց վերջին պահին` վաճառականների բողոքներից հետո, կառավարությունը «քցել է» նշված միջնորդներին` սակագնի բարձրացման մեղքը ամբողջությամբ բարդելով նրանց վրա: Սա է պատճառը, որ միջնորդները չեն կարողանում բացատրել, թե ինչու են վաճառականներից ավելի շատ փող վերցնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter