
«Առավոտի» ունեցած տեղեկություններով` ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանը ընդամենը օրեր առաջ կրկին ծեծի է ենթարկել իր ենթականերից մեկին:
«Առավոտի» աղբյուրի ասելով` այս անգամ նա իր մոտ է կանչել ԴԱՀԿ-ի ընդհանուր բաժնի արդեն նախկին` կաշառք ստանալու քրգործի շրջանակներում աշխատանքից հեռացված պետ Ստեփան Սամվելյանին: Վերջինս, կարծելով, թե գլխավոր հարկադիր կատարողը փոշմանել է ու իրեն նոր աշխատանքի առաջարկ է ուզում անել, ներկայացել է նախկին շեֆին և ընկել նրա «դռբի» տակ:
Մ.Պողոսյանը, որը, «Առավոտի» աղբյուրների մատուցմամբ, ոչ սթափ վիճակում է եղել, այնքան է ծեծել Սամվելյանին, որ հետո նրան շտապ օգնություն է ցուցաբերվել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել