
Արդեն 2 տարի հետո` 2013 թվականին, Հայաստանը պետական պարտքի սպասարկման համար բյուջեից կվճարի մոտ 300 մլն դոլար:
«ՉԻ» - Որպեսզի պատկերացնենք, թե ինչի մասին է խոսքը, պարզաբանենք, որ Հայաստանը տարեկան ճիշտ այդքան գումար` 300 մլն դոլար, ծախսում է բանակի վրա: Այսինքն` արդեն 2 տարի հետո մենք ինչ-որ արտասահմանյան կառույցների և պետությունների վճարելու ենք նույնքան գումար, որքան ծախսում ենք մեր անվտանգության միակ երաշխավորի վրա:
Իսկ ինչո՞ւ է այդպես: Որովհետև Սերժ և Տիգրան Սարգսյաններն ընդամենը 2 տարվա ընթացքում հաջողացրել են «գլխից դուրս» վարկեր վերցնել, որոնք, ի դեպ, հայտնի չէ, թե ինչի վրա են ծախսվել: Ավելի ճիշտ` լավ էլ հայտնի է. այդ գումարները կամ տոկոսով տրվել են մասնավոր բանկերին (որոնք հիմնականում հենց իրենց են պատկանում), կամ որպես աջակցություն տրվել են իրենց բիզնեսներին (շինարարություն, լեռնահանքային արդյունաբերություն և այլն):
Փաստորեն, եթե այդպես չանեին, արդեն 2013-ին հնարավոր կլիներ կրկնապատկել բանակի ֆինանսավորումը (և, համապատասխանաբար, մարտունակությունը):
Հիմա հասկացա՞ք բանակի նկատմամբ սրանց իրական վերաբերմունքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել