Կորած կովերից 8-ը դեռ չի գտնվել
Մեղրու տարածաշրջանի Նռնաձոր գյուղում մոտ 10 օր առաջ անհետացած կովերի մի մասը դեռ չի հայտնաբերվել: Հունվարի 20-ի կեսօրին հայտնի էր դարձել, որ արոտավայրից անհետացել է 14 կով, որոնք պատկանում էին Նռնաձորում ապրող ընտանիքներից երեքին:
Գյուղացիների պատմելով` այդ օրը հովիվը տուն էր եկել ինքնազգացողության վատացման պատճառով, իսկ առավոտյան արոտավայր վերադառնալով` տեսել, որ կովերն անհետացել են:
Հունվարի 26-ին սահմանապահները Արաքս գետի ափին հայտնաբերեցին անհետացած 14 կովից 6-ին` իրանական պարաններով կապկպված, և վերադարձրին տերերին:
Ըստ Նռնաձորի գյուղապետ Մկրտիչ Մկրտչյանի` դեռևս չգտնված մյուս 8 կովից տեղեկություն չկա: ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ծառայողները շարունակվում են որոնողական աշխատանքները:
Նռնաձորը հանրապետության ամենահարավային սահմանամերձ գյուղն է, որը սահմանակից է և Իրանին, և ազատագրված հայկական տարածքներին: Գյուղապետի խոսքերով` իրենց գյուղում առաջին անգամ է կովերի անհետացման դեպք արձանագրվում: Մինչ այդ նման դեպք եղել է ազատագրված տարածքներում:
Մերի Սողոմոնյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել