Նոր դրվագ «դրամապանակների գործում»
2010 թ. դեկտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողները Երևանի Հանրապետության փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման էին ենթարկել 27-ամյա Լիռա Ա.-ին: Պարզվել էր, որ նա նույն օրը Նալբանդյան փողոցում գտնվող մի գեղեցկության սրահից, իսկ մի քանի ժամ անց՝ Հանրապետության փողոցում գտնվող հարսանյաց սրահից գողացել էր աշխատակիցների դրամապանակները՝ գումարներով:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ օրերս պարզվել է, որ Լիռա Ա.-ն դեկտեմբերի 9-ին Նալբանդյան փողոցում գտնվող մի հագուստի խանութից գողացել էր տնօրենի դրամապանակը, որի մեջ եղել էր 297.000 դրամ:
Ոստիկանությունը հայտնում է, որ կատարվում է նախաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել