HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եգիպտոսում զոհեր ու վիրավորներ կան

Ողջ Եգիպտոսով ծայր առած բողոքի ցույցերի ընթացքում զոհվել է 38 մարդ, այդ թվում անվտանգության ուժերի 10 աշխատակից: Այս մասին հայտնում է CNN-ը` վկայակոչելով Եգիպտոսի պետական հեռուստաընկերության հաղորդած տվյալները: Ըստ Եգիպտոսի ներքին գործերի նախարարության` այս շաբաթ` ցույցերի ընթացքում, առնվազն 6 մարդ է զոհվել: Մինչդեռ «Նեղոս» հեռուստաընկերությունը երեկ, վկայակոչելով բժշկական աղբյուրներ, հայտնել է, որ Սուեզում` Կահիրեի հարավում, զոհվել է` 13, և վիրավորվել 75 մարդ: Հիշեցնենք, որ 30 տարի շարունակ երկիրը ղեկավարող նախագահ Հոսնի Մուբարաքի կառավարությունն այսօր պաշտոնապես հրաժարական է տվել: Սակայն Եգիպտոսում բազմահազարանոց ցույցերը շարունակվում են: Եգիպտացիները պահանջում են նախագահի հրաժարականը, իրենց ազատությունների ապահովում, ինչպես նաև քաղաքական ու տնտեսական արմատական բարեփոխումներ: Լուսանկարները` flickr.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter