Անցնող շաբաթ շփման գծում անհանգիստ է եղել
Համաձայն ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների` անցած 7 օրվա ընթացքում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը տակավին անհանգիստ էր: Հակառակորդը, օգտագործելով տարբեր տրամաչափի հրաձգային ու դիպուկահար զինատեսակներ, ընդհանուր առմամբ հունվարի 23-ից 29-ն ընկած ժամամակահատվածում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 165 անգամ` ղարաբաղյան դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1000 կրակոց:
Առավել ինտենսիվ կրակահերթեր են արձանագրվել շփման գծի արևելյան և հյուսիսարևելյան պաշտպանական հատվածներում, որոնց ընթացքում հակառակորդը կիրառել է «АК», «СВД», «Սև նետ», «ПК», «ДШК», «УТЁС» տիպի փորք և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած համարժեք գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժինը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել