
Հողի տակից մեքենաներ դեռ դուրս չեն բերվել. 7 մարդու ճակատագիր դեռ անհայտ է
Հոկտեմբերի 3-ի՝ ժամը 15-ի դրությամբ, հողի տակից դեռևս մեքենաներ դուրս չեն բերվել: Այս մասին հայտնեց արտակարգ իրավիճակների նախարարության Տավուշի մարզային վարչության պետ Վաղինակ Հովսեփյանը:
Տավուշի մարզի ոստիկանությունից և ԱԻՆ մարզային վարչությունից ստացված տվյալներով՝ դեռևս անհայտ է 7 հոգու գտնելու վայրը: Հայտնի չէ՝ նրանք հողի տակ գտնվող մեքենաներո՞ւմ են, թե՞ այլ տեղ:
Նոյեմբերյանի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար Էդիկ Խաչիկյանը հայտնեց, որ սողանքի գոտուց հողի հեռացման աշխատանքներ են կատարվում:
Նոյեմբերյանի «Լևոն Երկրորդ» ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները սողանքի վայրում են և մասնակցում են սողանքի գոտուց հողի հեռացման աշխատանքներին: Նրանք աշխատանքներ են կատարում սողանքը շրջանցող, տարերքի գոտուց վերև գտնվող խճապատ ճամփան բարեկարգելու ուղղությամբ:
Տավուշի մարզի փրկարարները, այդ թվում՝ Նոյեմբերյանի փրկարար ջոկատը աշխատանքներ են իրակացնում մեքենաները հողի տակից հանելու համար, սակայն տեղանքի թեք լինելը և սահած հողի մեծ զանգվածը դժվարացնում են գործը:
Աշխատանքների ժամանակ օգտագործվում են մարզի փրկարարարների տեխնիկան, մեքենաների քարշող ճոպանները: Սողանքի գոտում այլ հատուկ տեխնիկա չկա:
Հոկտեմբերի 3-ին սողանքի վայրում որոնողափրկարարական աշխատանքները ղեկավարել է արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել