20-ամյա Զարուհի Պետրոսյանի սպանության քննությունն ավարտվել է

Պաշտպանության նախարարության քննչական ծառայության 8-րդ կայազորային բաժինն ավարտել է 20-ամյա Զարուհի Պետրոսյանի սպանության գործի քննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ այսօր ուղարկվել է զինվորական դատախազության Եղեգնաձորի կայազորի դատախազության հաստատմանը, որտեղ մեղադրանքը հաստատելուց հետո այն կուղարկեն Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննության:
Այս մասին «Հետքին» հայտնեց ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մերի Սարգսյանը: Հիշեցնենք, որ 20-ամյա կինը մահացել էր 2010 թ. հոկտեմբերի 1-ին: Նրան իր բնակարանում ծեծի էր ենթարկել ամուսինը` Յանիս Սարկիսովը, որը զինվորական է: Վերջինս նախնական կալանքի տակ է գտնվում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել