HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արծիվների թռիչքը` ի նշանավորումն Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 3-րդ տարեդարձի

Փետրվարի 19-ին` ժամը 14.00-ին, Մատենադարանին կից հրապարակում, բացօթյա տեղի է ունենալու «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադրման 1-ին տարեդարձն, որին մասնակցելու են Կազմակերպության 57 մասնաճյուղ-գրասենյակներից ժամանած Կազմակերպության 10.000 ակտիվ անդամներ:

Կլինեն 20 րոպե տևողությամբ շնորհակալական ելույթներ: Այնուհետև` ժամը 14.30-ին, Կազմակերպության 10.000 անդամները 270 պաստառներով, դրոշներով կազմակերպելու են հայրենասիրական խաղաղ երթ` դեպի Հանրապետության հրապարակ` ի նշանավորումն Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 3-րդ տարեդարձի: Հրապարակում «Արծիվները» կպարեն քոչարի, կլինի հայրենասիրական համերգ:

Խաչիկ Ասրյանը նաև կոչ է անում այն քաղաքական, հասարակական ուժերին, ովքեր պատրաստվում են առաջիկա օրերին հանրահավաքներ անցկացնել Մատենադարանին կից հրապարակում, առանց երկմտելու միանալ «Հայոց Արծիվներին», կանգնեն «Հայոց Արծիվների» դրոշի տակ` առաջնորդվելով «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց նախագահ» կարգախոսով: Ի դեպ, բացօթյա Համագումարների մասին. նշենք, որ հայոց նորագույն պատմության ժամանակ, որպես բացօթյա համագումարի գաղափարի իրականացում 1-ին անգամ այն իրականացրեց «Հայոց Արծիվները»` 2010 թվականի մարտի 27-ին` Մատենադարանին կից հրապարակում` Կազմակերպության ավելի քան 5 հազար անդամներով:

Լուսանկարում` Խաչիկ Ասրյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter