HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այսօրվանից Կապանում հացը կթանկանա

Մինչ օրս Կապանում 600 գրամ կշիռ ունեցող հացը վաճառվում էր 210 դրամով, իսկ փետրվարի 1-ից առաջին կարգի ալյուրով թխված հացը կվաճառվի 240 դրամով: Հացը 30 դրամով թանկացնելու մասին որոշում կայացվեց երեկ` մարզպետի եւ Կապանի հացթուխ-ղեկավարների հետ կայացած հանդիպման ժամանակ: Իսկ մինչ այդ Սյունիքի մարզպետը նմանատիպ հանդիպումներ էր ունենցել մարզի մյուս` Գորիսի, Սիսիանի եւ Մեղրու տարածաշրջաններիում գորոծող հացի փռերի տնօրենների հետ: Հացի թանկացման որոշումը պատասխանատուները պայմանավորում են ալյուրի, վառելիքի եւ ձեթի գների թանկացմամբ: Ինչպես պատասխանատուներն են ասել, գնային բարձրացումը փորձել են հարմարեցնել բնակիչների գրպանների պարունակությանը: Փետրվարի 1-ից վաճառվող հացի որակի, քաշի եւ գնի վերահսկաման նպատակով ստեղծված հանձնաժողովը մարզի խանութներում պարբերաբար կիրականացնի վերահսկողական աշխատանքներ: Մարզպետարանում կայացած հանդիպման ժամանակ կարեւորվեց նաեւ հացաթխման կետերի միջեւ ազնիվ մրցակցությունը: Այս ուղղությամբ նույնպես վերահսկողություն կիրականացվի, խախտումներ թույլ տված արտադրամսը կպատժվի, հնարավոր է նաեւ փակվի հացի փուռը: Կարեւորվեց նաեւ բնակիչների աջակցությունը, որպեսզի ստեղծված հանձնաժողովից բացի քաղաքացիները նույնպես վերահսկեն հացի քաշը, որակը եւ այս ոլորտում խախտումների հայտնաբերման դեպքում բարձրաձայնեն դրանք: Մերի Սողոմոնյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter