HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերոնք զահլա չունեն

ՀՀ ԱԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ Թունիս և Եգիպտոս այցելելուց, բայց միաժամանակ հայտարարել է նաև, թե մտադիր չէ կազմակերպել ՀՀ քաղաքացիների տարհանումը Եգիպտոսից: «ՉԻ» - Ի դեպ, աշխարհի բազմաթիվ երկրներ, օրինակ` Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը և այլն, արդեն իսկ կազմակերպում են իրենց քաղաքացիների տարհանումը Եգիպտոսից, իսկ մեր արտգործնախարարությունը, հասկանում եք, նման մտադրություն չունի: Մեր ԱԳՆ-ում երևի տեղյակ չեն, որ դա իրենց անմիջական պարտականությունն է, և «մտադրությունն» այստեղ կապ չունի: Այսինքն` իրենք պարտավոր են շատ արագ նման հնարավորություն ստեղծել ՀՀ քաղաքացիների համար: Թե չէ վաղն էլ կարող է, ասենք, սահմանամերձ որևէ բնակավայր հարձակման ենթարկվել, ու պաշտպանության նախարարությունն էլ կարող է հայտարարել, թե «մտադիր չէ» ապահովել այդ բնակավայրում ապրողների անվտանգությունը: Բա հետո՞: Ի դեպ, այս պահին Եգիպտոսի ամնենաթեժ կետերից մեկը Շարմ-Էլ-Շեյխն է, որտեղ հարյուրից ավելի հայ զբոսաշրջիկ կա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter