HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մայրաքաղաքում կատարվում են ձյան մաքրման աշխատանքներ

Մայրաքաղաքում տեղացող ձյան հետևանքով երթևեկության և հետիոտնի համար հնարավոր անհարմարությունները վերացնելու նպատակով վաղ առավոտից մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ընթանում են փողոցների և մայթերի մաքրման աշխատանքներ: Աշխատանքներում ներկայում ներգրավված է ձյան մաքրման համար նախատեսված 270 միավոր հատուկ տեխնիկայից 35-ը, այդ թվում` ինչպես ձյուն մաքրող, այնպես էլ աղ և ավազ ցանող մեքենաներ: Անհրաժեշտության դեպքում կավելացվի հատուկ տեխնիկայի քանակը: Նշենք, որ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում պահեստավորված են անհրաժեշտ քանակության աղ և ավազ (1300 տոննա աղ, 2200 խմ ավազ): Նշված քանակությունն անընդհատ լրացվում է: Այս պահին փողոցների և մայթերի մաքրման համար օգտագործվել է շուրջ 70 տոննա աղ և մոտ 160 խմ ավազ: Բոլոր վարչական շրջաններում, հատկապես մայրաքաղաքի բարձրադիր հատվածներում, ներկա պահին ձյան մաքրման աշխատանքները շարունակվում են: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter