Ձնաբուք` Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհին
Հունվարի 31-ին` ժամը 10:27-ին, քաղաքացի Ա.Ղուկասյանից ահազանգ է ստացվել, որ ինքն իր գործընկերների հետ 3 բեռնատար ավտոմեքենայով մնացել է ձնաբքով փակված Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհի Քարվանսարայ պատմական հուշարձանի մոտակայքում:
Ժամը 11:00-ին Եղեգնաձոր քաղաքի ճանապարհաշինարարական ընկերությունը սկսել է ավտոճանապարհի մաքրման աշխատանքները: Ժամը 15:00-ի սահմաններում ճանապարհահատվածը մաքրվել է ձյունից, և ավտոմեքենաները դուրս են բերվել երթևեկելի հատված: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել