Միջպետական մայրուղու առանձին հատվածներ դժվարանցանելի են
Սյունիքի մարզով անցնող Մեղրի-Երևան միջպետական մայրուղու առանձին ճանապարհահատվածներ առատ տեղումների և մերկասառույցի պատճառով դժվարանցանելի են: Քամու և սառած ճանապարհների հետևանքով դժվարանցանելի է հատկապես Թասի լեռնանցքը:
Մարզի ճանշին ձեռնարկությունները շարունակում են ձյունամաքրման աշխատանքները: Մեղրու և Սիսիանի հատվածում ձյան շերտը 25-30 սմ է կազմում:
«Ճանապարհներն, անկախ եղանկային պայմաններից, բաց են և երթևեկելի: Միայն որոշ հատվածներ են դժվարանցանելի: Տեխնիկան այժմ աշխատում է ձյունածածկ հատվածներում, միջպետական ճանապարհները մշակվում են աղ ու ավազով: Բաց է նաև Մեղրու լեռնանցքը: Ճանապարհահատվածների վրա հերթապահություն է սահմանված»,- տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանի ճանապարհաշինության և տրանսպորտի բաժնի պետ Սարիկ Աղաբեկյանը:
Սյունիքի մարզում առավոտվանից սկսված առատ տեղումներն այս պահին դեռ շարունակվում են:
Մերի Սողոմոնյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել