Զանգահարելու պատրվակով վերցրել է բջջային հեռախոսներն ու դիմել փախուստի
Հունվարի 31-ին` ժամը 17:30-ին, 23-ամյա Տարոն Հ.-ն, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել ոստիկանության Արարատի մարզային վարչություն:
Պարզվել է, որ նա 2010 թ. դեկտեմբերին Արտաշատ քաղաքի մի ինտերնետ ակումբում, զանգահարելու պատրվակով, մի երիտասարդից վերցրել է «Սամսունգ-Դ 980» բջջային հեռախոսն ու դիմել փախուստի` պատճառելով 130.000 դրամի նյութական վնաս:
Պարզվել է նաև, որ նա նույն ժամանակահատվածում Երևան քաղաքի «Այրարատ» կինոթատրոնի մոտ, դարձյալ զանգահարելու պատրվակով, մեկ այլ երիտասարդից վերցրել է «Այֆոն» բջջային հեռախոսն ու դիմել փախուստի` պատճառելով 230.000 դրամի նյութական վնաս:
ՀՀ ոստիկանության կայքը հայտնում է, որ կատարվում է քննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել