HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դավիթ Հարությունյանը դժգոհ չէ ԵԽԽՎ պատվիրակության անդամների աշխատանքից

«Այո, ես գոհ եմ, բայց դա չի նշանակում, որ շատ գոհ եմ: Միշտ ասել եմ, որ եթե շատ գոհ ես, ուրեմն պետք է հրաժարվես քո պաշտոնից, որովհետև այլևս անելիք չես տեսնում»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավար, պատգամավոր Դավիթ Հարությունյանը` պատասխանալով այն հարցին, թե ինքը գո՞հ է պատվիրակության անդամների աշխատանքից: Նրա խոսքերով` պատվիրակությունը միշտ իր աշխատանքները բարելավելու տեղ ունի, և մենք չենք կարող խուսափել Եվրոպայի խորհրդում ներկայացված լինելուց: Դավիթ Հարությունյանը ձեռքբերում է համարում այն, որ ԵԽ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրվել Հերմինե Նաղդալյանը: «Այն, որ ունեցանք հանձնաժողովի նախագահ, կարծում եմ` մեկ օրինակ է, որը որպես արդյունք տեսաք, բայց մենք ունենք շատ այլ կատարված աշխատանքներ»,-ավելացրեց պատվիրակության ղեկավարը: Նրա կարծիքով` պատվիրակության կազմում չեն կարող լինել մարդիկ, որոնց` Եվրախորհրդի աշխատանքներին չմասնակցելուց ոչինչ չի փոխվի: Այլ բան է, որ պատվիրակությունն ունի մշտական կազմ, և այդ կազմն ավելի շատ է ներկայացված հանձնաժողովներում: «Ճգնաժամից ելնելով` որոշ դեպքերում ստիպված ենք լինում միջոցները տնտեսելու նկատառումներով մեկնելու հիմնական կազմով: Դրանով պայմանավորված` մեր մշտական անդամները միջինում 2 անգամից ավելի շատ են ընդգրկված հանձնաժողովներում, քան լրացուցիչ անդամները: Ինչքան շատ անձ է պատվիրակությունից մասնակցում աշխատանքներին, այնքան մեր աշխատանքը տեսանելի է և արդյունավետ»,- ավելացրեց Դավիթ Հարությունյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter