HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ադրբեջանցի պատվիրակը վախեցել է Նաիրա Զոհրաբյանից

ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության անդամ Ռաֆիկ Հուսեյնովը ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի ժամանակ Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին անվանել էր «հայտնի հայ ազգայնամոլ» և այլ որակումներ տվել: Այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ լրագրողները հետաքրքրվեցին Նաիրա Զոհրաբյանից, թե ինչ միջոցներ է ձեռնարկել ադրբեջանցի պատվիրակի վիրավորանքների առթիվ: «Անկեղծ ասած, եթե ես Ռաֆիկ Հուսեյնովի կամ ադրբեջանական պատվիրակության որևէ անդամի լուրջ վերաբերվեի և նրանց ասածները լուրջ գնահատեի, բնականաբար, անպայմանորեն քայլեր կձեռնարկեի»,- նշեց Ն.Զոհրաբյանը: Պատգամավորն ասաց, որ փորձել է Եվրախորհրդարանի միջանցքներում հանդիպել Ռաֆիկ Հուսեյնովին` նրա լուտանքներին արձագանքելու համար, բայց ամեն անգամ, երբ Նաիրա Զոհրաբյանը հայտնվել է Ռ.Հուսեյնովի առջև, վերջինս դուռ է փնտրել, որպեսզի փախչի: «Երևի վախեցել է, որ կվարակվի «հայկական նացիոնալիզմի թույնով»: Նա ամեն ինչ անում էր փախչելու համար»,- ավելացրեց Ն.Զոհրաբյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter